-
08.10.2013|
22:18
Ես այլեւս ազատության մեջ եմ՝ Ձեր կողքին: Իմ կարճատեւ անազատության մասին առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Առայժմ՝ հակիրճ ասեմ, որ դա մեր դատաիրավական համակարգի չկայացածության, մարդկային ստորության հետեւանք էր: Ինձ մեղադրում էին խարդախության մեջ՝ այն դեպքում, երբ տուժող, ըստ էության, չկար:
-
08.10.2013|
11:47
Հիմարների հիմարությունն է,որ ընդգծում է խելացիների դատողությունը, հակառակ դեպքում խելացի մարդիկ միմյանց չէին հասկանա: Ամենացավոտ ու սիրտս քրքրող թեման, որ թևավոր հայրենասերների մի անկշիռ զանգված անընդհատ ուղղում է Դուրս՝ հայրենասիրության սուտ շղարշի տակ, բարոյապես գրոհելով մարդու ամենացավոտ զգացմունքները:
-
07.10.2013|
13:21
Գրողների տանից դուրս եկած՝ մի քիչ լավ, քայլում էի Վանոյի հետ: Ասի՝ պատմվածք ունեմ «Գարունում», ասեց՝ ի՞նչ անեմ, ասեմ տպե՞ն: Ասի՝ չէ: Քիչ քայլեցինք: Ասի՝ դու գրող ես, գործ չունես դրանց հետ... Ինքը հասկացավ, որ քաղաքականությունը նկատի ունեմ և մի տեսակ արհամարհեց ինձ. այդ պահին Շարժումն էր Ղարաբաղյան:
-
06.10.2013|
14:06
Կար ժամանակ, երբ իմ ասելիքը նամակով էի պատմում ուսուցչուհուս. կարմիր լուսանցքով սպիտակ էջին հանձնում էի դեռահասի սիրտս` հարցականներով, հույզերով, բողոքով, ցավով, սպասումով, ու օրագրիս մեջ թաքցրած` փոխանցում նրան:
-
04.10.2013|
12:34
Էս 75-ամյա երիտասարդին մի օր առավոտյան տեսա բուսաբանական այգում, ուր գնացել էինք ընկերներիս հետ «արագ քայլքով» զբոսնելու:
-
03.10.2013|
15:37
Ճաշից հետո այս ի՜նչ մանանեխներ են բաժանվում` մատաղի տեսքով:: Ի՞նչ իմաստ ունի «գոսպոժա Զառչկային» ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմից հանել, երբ նա արդեն իր գործն արել է: Օհո՜, ներեցեք, տհասությանս և «տեսությանը» չտիրապետլուս համար. -Մավրն իր գործն արել է, մավրը լարող է հեռանալ, այո՞: Չէ` մավրուհին:
-
02.10.2013|
11:52
Ներկայ քաղաքակրթութիւնը կարծես միտուած է մարդուն մէջ սպաննելու ամօթի զգացումը, զայն գռեհկացնելու, զայն զրկելու իր ինքնայարգանքէն, իր արժանապատուութենէն: Սա ուղղակի հասարակութեան առջեւ մերկանալու նման բան է.
-
01.10.2013|
13:10
Տան մուտքից դուրս եմ գալիս: Մուտքից սկսվող աստիճաններով վեր է բարձրանում մի հինգամյա մանչուկ: Կիսախավարում, մենակ, լուռ… Ո՞ւմ զավակն է, ո՞ւր է ծնողը: Կարծես հարցիս ի պատասխան՝ տեսնում եմ մուտքի առջևի մայթին հավաքված մարդկանց: Նրանցից մեկը գալիս է երեխայի հետևից:
-
01.10.2013|
04:32
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում հայտարարում է երիտասարդական հիմնախնդիրներ արծարծող ֆեյսբուքյան գրառումների մրցույթ:
Ֆեյսբուքյան գրառումների հղումները հոկտեմբերի 1-30-ը պետք է ուղարկել press@heh.am էլ. հասցեին` նշելով հեղինակի հեռախոսահամարը:
-
30.09.2013|
22:41
Ես մի թուրք ծանոթ ունեմ՝ Օրհան Փամուկ: Ես մի քուրդ եղբայր ունեմ՝ Թոռուն: Ես մի ռուս ընկեր ունեմ, ծագումով հրեա՝ Միխայիլ Շվեդկոյ: Ես մի վրացի ընկեր ունեմ՝ Զաուր Գալանտիա, չգիտեմ որ դիրքերում է հիմա: Ես մի գերմանացի ընկեր ունեմ՝ Քլաուս Դիտեր Վագներ, հեռախոսն այս օրերին միայն պատգամներ է ձայնագրում: Ես մի արաբ բարեկամ ունեմ՝ Աբու Ալիխան, ով ինձ տեսնելիս ասում է. «Ռոլանդ, ե՞ս էլ եմ մուսուլման»: